Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել հինգ միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Նա նշել է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի բացումը ամրապնդել է Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերը`Եվրոպան ու Ասիան միացնելու առումով։Էրդողանի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են կարևո էներգետիկ նախագծեր և այդ աշխատանքները շարունակվելու են։