Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ հոկտեմբերի 30-ին կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնում է newsgeorgia-ն՝ հղում անելով կառավարության վարչակազմին։Վրաստանի կառավարության ղեկավարը Բաքու կուղևորվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։ Արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Կառավարության քարտուղարությունը դեռևս տեղեկություն չունի Կվիրիկաշվիլիի այցի մանրամասների վերաբերյալ։