25.11.2024
Մեկնարկել է ռուս-ադրբեջանական «սահման-արգելապատնեշ» գործողությունը
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը ֆրանսիացի սենատորի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։


Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:


Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրների շուրջ:


Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի սենատորին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։