30.07.2025
Նալբանդյանը ֆրանսիացի սենատորի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:


Հիշեցնենք, անցած շաբաթվա վերջին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել էր, որ ԵԱՀԿ միջնորդները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում:


«Ելնելով ղարաբաղյան կարգավորման հարցով ժնևյան գագաթնաժողովի արդյունքներից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Այդպիսի շփումներ պլանավորված են», - ասել էր Մարիա Զախարովան։

Ռուսաստանը կասեցրել է 20 տոննա ադրբեջանական թութունի ներկրումը
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար