Մեկնարկել է ռուս-ադրբեջանական «սահման-արգելապատնեշ» գործողությունը
Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի հյուսիսային՝ Ռուսաստան սահմանակից շրջաններում, սկսվել է երկու երկրների իրավապահ մարմինների՝ անօրինական միգրանտների, զենք, պայթուցիկ նյութեր, թմրանյութեր տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» գործողությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Գործողության շրջանակներում ռուս-ադրբեջանական սահմանի երկայնքով ոստիկանությունը հատուկ հսկիչ անցակետեր է տեղադրել: Իրավապահ մարմինները ստուգում են սահմանը հատող բոլոր մարդկանց, մեքենաները:
Գործողության հիմնական նպատակն է կանխել մարդկանց ապօրինի մուտքը, զենքի ու թմրանյութերի տեղափոխումը, վնասազերծել սահմանը հատել ցանկացող ահաբեկչական կառույցների անդամներին:
«Սահման-արգելապատնեշ» գործողությունը շարունակվելու մինչև նոյեմբերի 19-ը: Նմանատիպ զորավարժություն Ադրբեջանն ու Ռուսաստանը անցկացնում են գրեթե ամեն տարի՝ սկսած 2008 թվականից: