Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կխաղարկեն բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք
Սեպտեմբերի 25-ին Վրաստանում այդ երկրի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսւոմնական կենտրոնում (JTEC) մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի Eternity-2017 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը: Նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման գործողությունների մշակումն է: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբերի ղեկավարմամբ անցկացվող զորավարժությունը կավարտվի սեպտեմբերի 29-ին: Վարժանքների սցենարը «հենվում է խաղաղապահական գործողությունների» վրա, որոնք ենթադրում են ճգնաժամային իրավիճակներում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության ապահովում:
Վարժանքների ընթացքում կխաղարկվեն բազմամզգ բրիգադի համատեղ շտաբի ստեղծման առաջադրանքներ
Հիշեցնենք, որ նմանատիպ զորավարժություն՝ Eternity-2014, կողմերն անցկացրել էին 2014 թ.:
Թուրքիան զորավարժությանը ներկայացել էր 12 հոգանոց անձնակազմով, այդ թվում 9-ը՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերից, 1-ը՝ Ժանդարմերիայից, իսկ ևս երկուսը՝ թուրքական պետական «Բոթաշ» նավթագազային ընկերության աշխատակիցներ։ Ադրբեջանից մասնակցում էր 12, իսկ Վրաստանից՝ 24 զինծառայող: