25.11.2024
Հայ-վրացական վարժանք Լուսակերտում. ինչպե՞ս համատեղ արձագանքել քիմիական հարձակումներին
prev Նախորդ նորություն

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօրվա իր նիստում վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը:


Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին:


Ակնկալվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստացվեն մասնակից բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան) կողմից: Ըստ ամենայնի, դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին:


Նշենք, որ հոկտեմբերի 26-ին Պետական դուման վավերացրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից: Իսկ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման նախագծին։


Օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ին։ Դրա հիմնական սկզբունքներն են էլեկտրոնային հայտարարագրման ընդլայնումը, մաքսատնից ապրանքների արձակման արագացումը (1 օրվա փոխարեն՝ 4 ժամ հայտարարագրելուց հետո)։