21.04.2025
Ասել են՝ պետք չէ. Շարմազնաովը կոչ է անում հետաքննել՝ ինչո՞ւ չի ծառայել բանակում
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման նախագծին

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման նախագծին։


Օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի 1-ին։ Դրա հիմնական սկզբունքներն են էլեկտրոնային հայտարարագրման ընդլայնումը, մաքսատնից ապրանքների արձակման արագացումը (1 օրվա փոխարեն՝ 4 ժամ հայտարարագրելուց հետո)։


Լիազոր տնտեսական օպերատորի ռեժիմը, որով նախատեսվում է արագացնել օրինապահ բիզնեսի համար մաքսային ընթացակարգերը, կհամապատասխանեցվի ԱՀԿ շրջանակային ստանդարտներին։


Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ միջազգային համաձայնագրերի վավերացման մասին որոշումները օրենքի կարգավիճակ են ստանում։

Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար