24.11.2024
Քննարկվել է հայ-իրանական սահմանին ԱՏԳ-ում ռուսական ընկերությունների ներգրավման հարցը
prev Նախորդ նորություն

Ասել են՝ պետք չէ. Շարմազնաովը կոչ է անում հետաքննել՝ ինչո՞ւ չի ծառայել բանակում

Հայաստանի ԱԺ փոխնախագահ, իշխող ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին զայրացրել են իր հասցեին ուղղված բանակում չծառայելու մասին քննադատությունները:


Ազգային Ժողովում հոկտեմեբրի 26-ին տարկերտման իրավունքի խիստ սահմանափակման վերաբերյալ ՊՆ-ի ներկայացրած նոր օրենսդրական փոփոխությունների քննարկումների ժամանակ Շարմազանովն անդրադարձաբվ իր հասցեին հնչեցրած քննադատություններին՝ հորդորելով տարանջատել դասալքությունն ու օրենքով սահմանված կարգով չծառայելը: Ընդդիմության ներկայացուցիչներն օրենսդրական փոփոխությունների քննարկումների ժամանակ մատնացույց էին անում այն հանգամանքը, որ բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում Շարմազնովը չեն ծառայել բանակում:


Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի, տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է:


Ըստ այդմ` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանությանը մասնակցելիս զոհված (մահացած) հայր (մայր), քույր (եղբայր) ունեցող և ընտանիքի միակ արու զավակը հանդիսանալու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը:


Գիտական աստիճան ունենալու հիմքով (իսկ Շարմազանովը շարունակել է ուսումը որպես հայցորդ) պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը գործելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Նոր օրենսդրական կարգավորումներով հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերից տարկետման հիմքերը: Ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունքը փոխարինվել է նպատակային ուսումնառության համար տարկետումով:


Համաձայն այս նորմուծության, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները:


Իր ելույթում Շարմազանովը հասկացրեց, որ միայն ինքը կամ միայն իշխանության ներկայացուցիչները չեն, որ ազատվել են բանակում ծառայելու պարտականությունից: «Այսինքն՝ միայն պաշտոնյանե՞րը չեն ծառայել օրենքով սահմանված կարգով, ընդդիմության մասին էլ խոսեք, ինչու ուրիշ ոլորտներում չկա՞ն մարդիկ, որոնք չեն ծառայել օրենքով սահմանված կարգով», - ասաց նա՝ հավելելով, որ տարկետման իրավունքից չի օգտվել:


Շարմազանովն ասպիրանտուրա չի ընդունվել, «հայցորդ է ընդունվել» ու չի ունեցել «ազդեցիկ զանգահարող»: «Միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, բայց պարտաճանաչ գնացել եմ զինկոմիսարիատ, երբ կանչել են», - վստահեցնում է նա: Զինկումում, որ հաճախ չեն խնայում ծառայության համար անհամատեղելի հիվանդություններ ունեցող երիտասարդներին ու զորակոչում բանակ, ըստ Շարմազանովի, գտել են, որ իր զինվոական ծառայությունը պետք չէ: Թե չէ նա չի խուսափել ծառայությունից:


«11 տարի ա՝ ասում են, թե Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել, հետաքննություն անցկացրեք՝ ես խուսափել եմ, թե ոչ: Եթե մի օր պարզվի, որ խուսափել եմ, ես քաղաքականությունից դուրս կգամ: Ինչքան կարելի ա... դասալիք, հա դասալիք... դասալիքները ձեզ պատվեր տվողներն են: Եկեք չառանձնացնենք՝ ով ծառայել ա, հայրենասեր ա, ով չի ծառայել, հայրենասեր չի... եկեք առանձնացնենք օրենքով սահմանված կարգով չծառայելն ու դասալքությունը»,- հորդորեց Շարմազանովը: