7.11.2025
Բախումներ Թբիլիսիում իրավապահների ու ընդդիմության միջեւ. կան ձերբակալվածներ ու ծեծվածներ
11.10.2017
Բախումներ Թբիլիսիում իրավապահների ու ընդդիմության միջեւ. կան ձերբակալվածներ ու ծեծվածներ

Թբիլիսիի քաղաքային խորհուրդն այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք՝ Ազատության հրապարակի մոտակայքում, և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա: Ինչպես հայտնում է aliq.ge-ն, նշված որոշումը կայացվել է ընդդիմության ցույցի ֆոնին: Քաղաքային խորհրդի մոտ ընդդիմության կողմից ցույց է կազմակերպվել: Ցույցի մասնակիցները փորձել են մասնակցել նիստին, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցի ժամանակ 9 անձ է ձերբակալվել: Վերջիններիս փաստաբան Իվանե Պետրիաշվիլիի խոսքերով, ծեծի է ենթարկվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածու Թոռնիկե Բիկաշվիլիին: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թինա Բոկուչավան փորձել է շրջանցել ոստիկանական պատնեշը, ինչի հետևանքով ֆիզիկական առճակատում է տեղի ունեցել, գրում է Netgazeti.ge-ին: «Միացյալ ազգային շարժում»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, ավելի ուշ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա որոշման իրականացումը և հոկտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքում բողոքի ցույց են կազմակերպելու: Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքակառավարման մարմինների և Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն Թբիլիսիի քաղաքապետի էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն է: