25.11.2024
Ադրբեջանը թևավոր հրթիռներ կգնի Թուրքիայից
prev Նախորդ նորություն

Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի. ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


Նրա խոսքով, բազմիցս է նշվել, որ որպեսզի բանակցությունները առաջ շարժվեն, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունն իր մեջ ներառում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում:


«Բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ կողմերից մեկն առաջ է շարժվում կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ սկզբունքով»,- ասաց նա:


Նա նաև նշեց, որ եթե կողմերից մեկն ունի կա՛մ ամեն ինչ, կա՛մ ՝ոչինչ սկզբունքը, ապա բանակցություններում էլ հենց կլինի ոչինչ: Դա վերաբերում է նաև այն դիրքորոշմանը, թե՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ պատերազմ.


«Քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվի` բանակցություններում առաջընթաց չի լինի», - հավելեց Շավարշ Քոչարյանը: