Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեի որդին՝ Մուհամմեդ Փաշազադեն ընտանիքի հետ ընդմիշտ հեռացել է Ադրբեջանից և բնակություն հաստատել Թուրքիայում։ Այս մասին գրում է «Մինվալ.ազ»-ը: Ըստ աղբյուրի՝ շեյխի միակ որդին ընտանիքի՝ կնոջ և երեք երեխաների հետ բնակություն է հաստատել Ստամբուլում, որտեղ բնակարան է գնել։ Ինչ վերաբերում է Մուհամմեդ Փաշազադեի՝ Ադրբեջանից հեռանալու պատճառներին, ապա նշվում է, որ խնդիրը իր հոր, մասնավորապես նրա բիզնեսների մասին վերջին շրջանում լրատվամիջոցներով տարածված տեղեկություններն են: