Զարիֆ. Ոչ մի արտասահմանյան զորուժ չի կարող հաստատվել Կասպից ծովում
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ընդգծել է, որ Մերձկասպյան հինգ երկրների հետ Կասպից ծովի կոնվենցիայի շուրջ կայացած բանակցությունների ու նաև կայացած համաձայնությունների մեկի հիման վրա, որևէ արտասահմանյան զորուժ չի կարող տեղակայվել Կասպից ծովում:
Զարիֆը Մոսկվա ժամանելիս լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով Մոսկվայում Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների 7-րդ նստաշրջանի կայացմանը, հավելել է. «Այս հարցի կապակցությամբ մինչ օրս 49 փորձագիտական նիստեր են գումարվել և երկուշաբթի ու երեքշաբթի օրերի ընթացքում գումարվելու է ԱԳ նախարարների նստաշրջանը, որի նպատակն է նախապատրաստել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված գագաթնաժողովը»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ Կասպից ծովի իրավակարգի կոնվենցիայի կապակցությամբ դրական առաջընթաց է արձանագրվել, ասել է. «Այս կոնվենցիային զուգահեռ, 12 փաստաթղթերի շուրջ համաձայնություն է կայացել»:
«Մերձկասպյան հինգ երկրները համաձայնել են, որպեսզի այս ծովում նավարկություն իրականացվի հինգ երկրների դրոշի ներքո»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
ԻԻՀ ԱԳ նախարարը Մոսկվա է ուղևորվել՝ Մերձկասպյան հինգ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար: Մերձկասպյան հինգ երկրներն են Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը: