Թբիլիսին ու Վաշինգտոնը համաձայնվել են ավելացնել համատեղ զոավարժությունների քանակը` ՆԱՏՕ–ի գործընկերների մասնակցությամբ։ Համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմեսթրի հանդիպմանը։Իզորիան նշել է, որ իրենք ավելացնելու են համատեղ զորավարժությունները` ՆԱՏՕ–ի անդամ սևծովյան երկրների մասնակցությամբ։ Ըստ նրա, հաջորդ տարվանից դա լինելու է ակտիվության գլխավոր ոլորտներից։