Իրանը Հայաստանի հետ սահմանին`Արաքս գետի վրա, 2 էլեկտրակայան կկառուցի`հիդրոէլեկտրակայան եւ արեւային էլեկտրակայան, հայտարարել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալիռեզա Դաեմին, գրում է iran-daily.com-ը: «Հայաստանի եւ Իրանի սահմանին իրանական ընկերությունները նաեւ 50 մվտ հզորությամբ արեւային էլեկտրակայան են կառուցում», - ասել է Դաեմին՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են ընթանում Իրան-Հայաստան 400 կվ հզորությամբ նոր էլեկտրափոխանցման գծի ուղղությամբ: Դաեմին նաեւ անդրադարձել է 50 օր առաջ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ համանախագահությամբ անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստին՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատանքը երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման եւ խորացման հարցում կարեւոր դեր ունի: