Migration Policy Institute. Ադրբեջանից 1 մլն 147.000 մարդ է հեռացել
Ըստ Migration Policy Institute-ի, Ադրբեջանից 1 մլն 147.000 մարդ է հեռացել: Տնտեսագետ Սամիր Ալիևը հայտարարել է, որ միգրացիոն հոսքերի հաշվառման պաշտոնական մեթոդաբանությունն Ադրբեջանում թույլ չի տալիս իրական պատկերը տեսնել այդ ոլորտում, գրում է contact.az-ը:
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի, ստացած բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում և քոլեջներում: Դպրոցի յուրաքանչյուր երկրորդ շրջանավարտ հարկ չի համարում որևէ ուսումնական հաստատություն ընդունվել, մասնագիտություն ձեռք բերել: Այսպիսի վիճակագրություն է հրապարակել աշխատանքի և սոցապահովության նախարար Սալիմ Մուսլիմովը:
Ըստ անկախ փորձագետների, Ադրբեջանում իրական գործազրկության մակարդակը ոչ թե 5% է, ինչպես պնդում է Զբաղվածության պետական ծառայությունը, այլ մոտ 14-15%:
Ըստ վիճակագրության, ադրբեջանցի գործազուրկը, 30-49 տարեկան անձ է առանց բարձրագույն կրթության և առանց լեզուների իմացության:
Ըստ պարբերականի, նույնիսկ նրանք, ովքեր կրթություն են ստացել Ադրբեջանի բուհերում, չեն համապատասխանում գործատուների պահանջներին, հատկապես դա վերաբերում է տեխնիկական մասնագիտություններին: Իսկ մի փոքր ավելի որակյալ աշխատուժն արտագնա աշխատանքի է մեկնում Թուրքիա, ՌԴ, Ղազախստան: