24.11.2024
Բաքուն ՀՀ հետ համագործակցելու համար ձերբակալել է 400 անձի, նաև հովիների և մարմնավաճառների
prev Նախորդ նորություն

ԵՏՀ–ում հուսով են մոտ ապագայում Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան անդրադաձել է ԵԱՏՄ–ի ու Իրանի համագործակցության հեռանկարներին «Իրան և Հյուսիսային Կովկաս» համաժողովին։


Համաժողովին քննարկվել են ՌԴ–ի կովկասյան տարածաշրջանների ու Իրանի սոցիալական, տնտեսական և մշակութային կապերը։


Նիկիշինան նշել է, որ ՌԴ–ի ու Իրանի հարաբերությունները մնում են աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը, որտեղ առկա է համատեղ ծրագրերի իրականացման հետաքրքրություն, այդ թվում տարածաշրջանային առանցքում։


Նա հույս է հայտնել, որ մոտակա ապագայում իրենք կկարողանան միացնել նաև Իրան համագործակցության առկա ֆորմատներին`այդ թվում ԵԱՏՄ–ի ազատ տնտեսական գոտու շրջանակներում, որի շուրջ իրենք բանակցում են իրանցի գործընկերների հետ։


Հիշեցնենք, որ այժմ Իրանի հետ Հայաստանի նախաձեռնությաբ ընթանում են ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Այս տարվա մարտ ամսին Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցները Բիշքեկում կարգադրություն են ստորագրվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստման մեկնարկի մասին:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2017 թվականի կեսը: