Վրաստանի քաղաքացիների համար երկքաղաքացիության օրենքը կգործի 2018 թվականի աշնանից
«Վրաստանի խորհրդարանի նոր կանոնակարգը, որը հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին միաժամանակ ունենալ մեկ այլ երկրի քաղաքացիություն, ուժի մեջ է մտնում օրինագծի հրապարակումից անմիջապես հետո և ոչ թե 2018 թվականի նոյեմբերին», – այս մասին այսօր կայացած լիագումար նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես հայտնում է aliq.ge-ն, Վրաստանի Սահմանադրության նախկին տարբերակի համաձայն՝ Վրաստանի քաղաքացին չէր կարող միաժամանակ այլ պետության քաղաքացի լինել: Վրաստանի քաղաքացուն երկրորդ քաղաքացիություն տրվում է միայն Վրաստանի նախագահի որոշմամբ, սակայն Սահմանադրության նոր տարբերակում այս կետն ամբողջությամբ փոխվում է:
Խորհրդարանը նախատեսում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ գարնանային նստաշրջանի երրորդ նիստում:
«Սահմանադրության անցումային սահմանումներին համապատասխան արձանագրություն կներկայացվի և փոփոխությունների հրապարակման դեպքում կհրապարակվի քաղաքացիության մասին նոր կանոն», – ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ նախորդ Սահմանադրության հիման վրա 2015 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինայի քաղաքացիութուն էր ստացել:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2012-ին ստիպված էր հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիութունից, որպեսզի Վրաստանի քաղաքացի դառնա:
Բացի այդ Վրաստանի հայ համայնքի բազմանթիվ ներկայացուցիչներ եւս զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու կարիքից դրդված ձեռք էին բերել ՀՀ քաղաքացիություն:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008 թ-ի հնգօրյա պատերազմից հետո դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են, իսկ Ռուսաստանը վիզային ռեժիմ է սահմանել Վրաստանի քաղաքացիների համար: Վրաստանի նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2018-ի վերջին՝ նախագահական ընտրություններից հետո: