Ադրբեջանում 2018թ.–ին ավելանալու են պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն ուղղված ծախսերը։ Այդ մասին հայտնում է Միլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։ 2018թ.–ին պաշտպանության, ազգային անվտանգության, իրավապահ և դատական մարմինների համար նախատեսված ծախսերը կազմելու են 4068,3 միլիոն մանաթ, ինչը 5,2% ավելի է 2017թ.–ի համեմատ։ 2738,7 կամ 67,3% (+3,7%) ուղղվելու է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը, իսկ 1329,5 կամ 23,7% (+8,6%) իրավապահ և դատական համակարգին։