26.11.2024
Շևչովիչ. Ադրբեջանը էներգետիկայի ոլորտում ԵՄ–ի ռազմավարական գործընկերն է
prev Նախորդ նորություն

Զյուգանով. Ռուսաստանը ԼՂ հակամարտության ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ աշխատի

ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը կարծում է, որ առանց Ռուսաստանի վարած ակտիվ քաղաքականության Անդրկովկասում ոչ մի հարց, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությունը, չի կարող լուծվել։ Այդ մասին Զյուգանովն ասել է «Մոսկվա-Բաքու» պորտալին տված հարցազրույցում։


«Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ պետք է ավելի արդյունավետ աշխատի, փնտրի խաղաղ և խելամիտ լուծումներ։ Վստահ եմ՝ դրանք կան»,- ասել է նա։


Քաղաքական գործչի խոսքով՝ հակամարտության կարգավորման հարցում հետաքրքրված են բոլոր կողմերը։ Կոմկուսի առաջնորդը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է ավելի արդյունավետ քաղաքականություն վարել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ։


Ի դեպ, դեկտեմբերի 23-ին կայանալիք կուսակցական համագումարում պարզ կդառնա՝ Գենադի Զյուգանովը կառաջադրի իր թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում, թե ոչ։