Գրեթե այն ամենը, ինչ եկամուտ է բերում, Ադրբեջանում պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին կամ նրա մտերիմների նեղ շրջանակի։ Սակայն մինչդեռ նրանք հարստանում են, երկրի սոցիալական և տնտեսական խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում, և Ալիևների ռեժիմի հանդեպ դժգոհությունն աստիճանաբար աճում ու դուրս է թափվում փողոցներ։ Ադրբեջանցիների հետ զրուցել և իրավիճակին տեղում ծանոթացել է currenttime.tv-ի լրագրող Շահիդ Յակուբը՝ ներկայացնելով ծավալուն ռեպորտաժ։