25.11.2024
Հայացք Բաքվից. Հակառուսական պատժամիջոցները կհարվածեն Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Լավրով. Ռուսաստանը Բաքվում նոր դեսպանի նշանակման ագրեման չի հայցել

Ռուսաստանը երբեք չի ուղարկել հարցում Ադրբեջանի կառավարությանը Բաքվում ՌԴ դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևին նշանակելու ագրեման ստանալու համար: Այս մասին ասուլիսում այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:


Նրա խոսքով, նոր դեսպանը Ադրբեջան կուղևորվի այն ժամանակ, երբ  ներկայիս դեսպան Վլադիմիր Դորոխինը կավարտի իր առաքելությունը:


«Ես ծանոթ եմ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, թե ՌԴ ԱԳՆ-ն չի ստացել Ադրբեջանից ագրեման Զուևի նշանակման համար իբրև թե վերջինիս ընդգծված պրոհայկական դիրքորոշման պատճառով: Մենք երբեք պարոն Զուևի ագրեման չենք հայցել, բայց ինքնին այս թեման, թե  ով, որտեղ ունի կապեր և ինչես է դա անդրադառնում քաղաքականության վրա այնքան էլ չի համապատասխանում ժամանակակից քաղաքակիրթ պահանջներին», — ընդգծել է նախարար Լավրովը:


Ավելի վաղ VERELQ-ի հետ զրույցում  ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ասել էր, որ իրենց հանձնաժողովը քննարկում ունեցել է Ադրբեջանում ՌԴ նոր դեսպանի թեկնածության շուրջ, ընդ որում դա տեղի է ունեցել դեռ սեպտեմբերին: Բայց ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշմանը այդ թեկնածության մասով, ապա այն իրեն հայտնի չէր: