25.11.2024
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մեկնեց Արցախ
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Հակառուսական պատժամիջոցները կհարվածեն Ադրբեջանին

ԱՄՆ–ն կպահպանի պատժամիջոցները ՌԴ–ի նկատմամբ այնքան ժամանակ, քանի Մոսկվան չի վերադարձրել Ղրիմի նկատմամբ վերահսկողությունն Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

Տնտեսագետ Վուգար Բայրամովը հայտարարել է, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցները չեն շրջանցի նաև Ադրբեջանը։

Նա նշել է, որ ՌԴ–ը շատ կարևոր երկիր է Ադրբեջանի համար ու ադրբեջանական ոչ նավթային արտահանման 60% կազմում է գյուղատնտեսական արտադրանքը, որից 90%-ը արտահանվում է ռուսական շուկա։

Նրա խոսքով, ՌԴ–ի տնտեսական հնարավորությունների սահմանափակումը կազդի նաև տեղի բնակչության գնողունակության ու ադրբեջանական գյուղարտադրանքի սպառման վրա։

ՌԴ–ում աշխատող ադրբեջանցիները տարեկան մեկ միլիարդ դոլար են ուղարկում Ադրբեջան, պատժամիջոցները կարող են անդրադառնալ նաև այդ հատվածի վրա։