25.11.2024
Ախալքալաքում ոստիկանների ապօրինությունների դեմ բողոքի ակցիա է անցկացվել
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կողմերի երկխոսությունը դեռ առաջընթաց չի ապահովում. Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա է երկխոսություն, որը դեռ լուրջ առաջընթաց չի ապահովում կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին հաջորդած ասուլիսում:


Նրա խոսքով, երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների մակարդակում դրական է գտահատվում.


«Այն փաստը, որ երկխոսություն կա նախագահների և արտգործնախարարների մակարդակում, դրական է: Շարունակելու ենք ջանքեր գործադրել այն ուղղությամբ, դեպի ուր տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոլեկտիվ մոտեցումները: Այս նիստում մենք դա կրկին հաստատել ենք: Այն իր մեջ ներառում է կարգավորման սկզբունքները, որոնք ընդունել են կողմերը, բայց դեռ չեն տեղափոխել պրակտիկ գործողությունների դաշտ: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք դրանով զբավել», — շեշտել է նախարարը: