TANAP-ի շնորհիվ Թուրքիան վերածել է տարածաշրջանում էներգետիկ հանգույցի. Էրդողան
TANAP-ի շնորհիվ Թուրքիան վերածվել է տարածաշրջանում էներգետիկ հանգույցի, ասել է այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում են թուրքական ԶԼՄ–ները։
Էրդողանը նշել է, որ այսօր Թուրքիայում իրականացվում են կարևոր էներգետիկ նախագծեր։
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել էր, որ մինչ 2017 թվականի վերջ TANAP խողովակաշարի շինարարության աշխատանքները 94 տոկոսով կավարտվեն։
«TANAP գազատարի փորձարկման գործընթացը կսկսվի ընթացիկ տարվա ավարտին»,-ասել է նա։
TANAP խողովակաշարը կանցնի վրաց-թուրքական սահմանից դեպի Թուրքիայի արևմտյան սահման։ Այն այլ գազատարի՝ Անդրադրիատիկի (TAP) հետ հանդիսանում է «Հարավային գազային միջանցքի» մաս։ «Հարավային գազային միջանցքը» նախատեսում է գազի փոխադրում ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից Եվրոպա։