Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Ուկրաինայի եւ Սիրիայի հարցով շատ հակասություններ ունեն. Լավրով
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ն միջեւ Ուկրաինայի եւ Սիրիայի հարցով քիչ հակասություններ չկան, Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ նախարարը նշել է, որ հանդիպման ժամանակ կողմերը մեծ ուշադրություն են դարձրել ուկրաինական խնդիրներին: «Մենք այստեղ ավելի քիչ համընկնող մոտեցումներ ունենք, չնայած Սիրիայի հարցով էլ շատ հակասություններ կան: Մենք դրանց մասին խոսել ենք, եւ մեր զինվորականները նույնպես խոսում են այդ մասին», - լրագրողներին ասել է Լավրովը:
«Մենք հայտարարել ենք Մինսկի համաձայնությունների ոչ այլընտրանքային բնույթի մասին, խնդրել ենք ամերիկյան կողմին, որ իրենք էլ նույն դիրքորոշումը պահպանեն: Հուսով եմ, որ այս հաստատումը արտացոլում է Վաշինգթոնի ներկայիս վիճակը», - բացատրել է նա: