ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ հանդիպումներ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ հանդիպումներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Ժնևյան հանդիպումը, համանախագահները ծրագրում են մինչև տարեվերջ հանդիպել երկու երկրների արտգործնախարարներին: Բացի այդ, նշել է Զախարովան, չեն բացառվում այս հարցի շուրջ այլ շփումներ ևս: