25.11.2024
ԵԱՏՄ-ում պետք է ստեղծել միասնական մաքսակետեր. Պուտինը կողմ է
prev Նախորդ նորություն

Իրան-ԵԱՏՄ Արտոնյալ առևտրային համաձայնագիրը կստորագրվի 2018-ի հունվարի 21-ին

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև բանակցվող Արտոնյալ առևտրային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2018 թվականի հունվարի 21-ին: Այս մասին, հղում անելով The Financial Tribune-ին, գրում է panarmenian.net-ը:


Աղբյուրը վկայակոչում է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարբերությունների գրասենյակը:

«Ներառված են 200-250 ապրանքատեսակներ, որոնք կիրացվեն երեք տարվա ընթացքում», - ասել է գրասենյակի տնօրեն Բեհրուզ Հասան Օլֆաթը:

Նա նշում է, որ բանակցությունները սկսվել են երկու տարի առաջ, իսկ 2017-ի ամռանը և աշնանը կողմերը համձայնության են եկել հանքարդյունաբերական, արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքատեսակների շուրջ:

«Իրանը 7 ամսում ԵԱՏՄ երկրներ է արտահանել մոտ $ 500 մլն-ի ապրանք, ներմուծել մոտ՝ $ 800 մլն-ի: Դրանք հիմնականում եղել են գյուղատնտեսական, դեղագործական, քիմիական արտադրատեսակներ և նավթ», -ասել է Օլֆաթը:
Ավելի վաղ Իրանի Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մոջթաբա Խոսրոտաջը ասել էր, որ Իրանից ԵԱՏՄ արտահանվող ապրանքները լիովին ազատվում են մաքսատուրքից կամ դրանցից որոշների համար սահմանվող մաքսատուրքերի դրույքաչափը նվազում է մինչև 80%:

Համաձայնագիրը նախաստորագրվել է 2017-ի հուլիսի 5-ին Երևանում: