25.11.2024
Իրան–Ադրբեջան երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017թ. դեկտեմբերի 25–ին
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում պետք է ստեղծել միասնական մաքսակետեր. Պուտինը կողմ է

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) - մեր ընդհանուր մեծ հաջողությունն է: Քննադատարները միշտ շատ են եւ ամեն առիթով, այդ թվում ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ, սակայն մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինն իր մեծ ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 14-ին:


«ԵԱՏՄ-ում ներքին ապրանքաշրջանառությունն աճել է 29 տոկոսով: Մեր մոտ ՀՆԱ-ն աճել է 1,6 տոկոսով, իսկ ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն՝ 1,8 տոկոսով: Դրական առումով փոխվում է նաեւ ապրանքաշրջանառության կառուցվածքը: Բելառուսում արտահանման 1/3-րդը ԵԱՏՄ շուկա է դուրս գալիս – դրանք մեքենաներ եւ սարքավորումներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական անպրանքներ: Բելառուսն իրավունք է ստացել առանց մաքսատուրքերի 24 մլն տոն նավթ ստանալ, վերամշակել եւ արտահանել այն արտասահման, իսկ ստացած շահույթն ուղղել իր պետբյուջե: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է», - հայտարարել է Պուտինը:


Նրա խոսքով, կան նաեւ չլուծված հարցեր, որոնցից են բազմաթիվ բացառությունները, մասնավորապես՝ էներգակիրների հարցում: «Սակայն կա նաեւ գործողությունների հստակ պլան, գրված տարիների կտրվածքով, թե երբ տեղի կունենա անցում ամբողջական ազատականացման այդ ոլորտներում», - ասել է նա՝ հավելելով, որ պահպանվում են մաքսային կանոնակարգման հետ կապված հարցերը:


«Մենք պետք է անպայման ներդնենք մեր տարածքներով անցնող ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմը, հետեւենք դրանց տեղաշարժին. սա շատ կարեւոր եւ պետքական գործ է: Միասնական մաքսային կետեր... իմ որոշ կոլեգաներ կարծում են, որ դա ճիշտ չէ: Սակայն ես կաշխատեմ նրանց համոզել: Որն է խնդիրը, եթե ասենք մեր մաքսային անցակետերում սկսեն աշխատել մաքսավորներ Բելառուսից ու Ղազախստանից, իսկ մեր մաքսավորներն աշխատեն այդ երկրների մաքսակետերում», - ասել է ՌԴ նախագահն ու հավելել, որ դա չի խախտում ինքնիշխանության սկզբունքը:


«Դա չի խախտում ինքնիշխանության սկզբունքը, այլ դարձնում է մաքսայինի աշխատանքն ավելի թափանցիկ: Պետք է ներդնել սահմանով ապրանքների տեղաշարժի ապահովման նոր տեխնոլոգիաներ», - եզրափակել է Պուտինը: