Ադրբեջանը ներկայում աշխատում է Բաքու-Թբիլիսի-Կարս և Հյուսիս-Հարավ տրանսպորտայիյն միջանցքների ինտեգրման վրա։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ԲԹԿ երկաթուղու բացման արարողության ժամանակ։«Բաքու-Թբիլիսի-Կարսը նշանակում է պատմական Մետաքսի ճանապարհի մի մասի վերականգնում։ Այն կարող են օգտագործել Չինաստանը, Ղազախստանը, Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Եվրոպայի երկրները։ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կմիացնի Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Եվրոպայի երկրները»,- աել է Իլհամ Ալիևը։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը հանդիսանում է երկու նախագծերի ակտիվ մասնակից և երկիր, որն իր ֆինանսական ռեսուրսներն է ներդնում։