21.04.2025
Պուտինը կոչ է արել ԱՊՀ հատուկ ծառայություններին ամրապնդել կապերն ընդդեմ ահաբեկիչների
prev Նախորդ նորություն

Լապշինի ադրբեջանցի բանտապաններն աղբն են նետել նրա Աստվածաշունչը

7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին արտահանձնեցին Իսրայել, պատմել է, որ ադրբեջանական բանտում ցանկացած կրոնական գրականություն, մահմեդականից բացի, արգելված է: Նա պատմել է, որ Բաքվի բանտում իրեն ասել են, որ Ալլահից բացի այլ աստված չկա և Աստվածաշունչը նետել են աղբը:

«Երբ Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, անձնական ինքնաթիռն ինձ Մինսկից Բաքու հասցրեց, ինձ մոտ մի քանի գիրք կար, այդ թվում հրեական թորան և ուղղափառ մի քարոզչի՝ հայր Արսենիի, կյանքի մասին պատմվածքների հավաքածուն: Առաջինն ինձ նվիրել էր Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Սպիվակովա-Ռաչինսկին, իսկ երկրորդը ուղարկել էր Նաստյան՝ իմ լավ ընկերը Եկատերինբուրգից»,-գրել է Լապիշինն իր բլոգում:

«Բաքվի մեկուսարանում, երբ ինձ խուզարկեցին, բանտապանը գրքերը ցուցադրաբար հատակին նետեց՝ ասելով. «Ալլահից բացի այլ աստված չկա», և հետո արդեն ոտքերով հրեց գրքերը դեպի անկյունում կանգնած աղբամանը»,-նշել է Լապշինը:

Նա հավելել է, որ թեև կրոնից բավականին հեռու անձնավորություն է, նման վերաբերմունքը շատ է վիրավորել իրեն:

«Նույնիսկ տոտալիտար Բելառուսում ոչ ոք չի արգելել ընթերցել կրոնական գրականություն, իսկ իմ բանտախցում նստած թաթարները Ղուրան ունեին: Սակայն Ադրբեջանում, եթե դուք մահմեդական չեք, դժվար կլինի: Ակամայից հիշում ես նացիստների կողմից գրքերի հրկիզումը, երբ Հիտլերը եկավ իշխանության»,-ասվում է բլոգերի գրառման մեջ:

Վաղը Բաքվում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 5-րդ եռակողմ հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար