25.11.2024
Իրանը և Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրություն են սկսում
prev Նախորդ նորություն

Հատուկ ծառայությունները կանխել են ԱՊՀ երկրների դեսպանատների վրա ահաբեկչական հարձակումները

ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունները կանխել են ահաբեկիչների հարձակումները կազմակերպության պետությունների օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:


Այս մասին հայտնել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Նրա խոսքով, կանխվել են մի շարք ահաբեկչական հարձակումներ Ռուսաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում: Որտեղ և երբ են կանխվել այդ սպառնալիքները չի հստակցեվում:


Ինչպես եւ երբ են կանխվել այդ գործողությունները չի հաստակեցվում:


Նա նաեւ հայտնել է, որ ԱՊՀ պետությունների անվտանգության ծառայությունները փակել են ահաբեկիչների տեղափոխման 11 խողովակներ, որոնք ցանկացել են մասնակցել Սիրիայում ահաբեկիչների շարքերում ռազմական գործողություններին:


Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում ահաբեկիչներից, որոնք ձգտում են այդ ռեգիոններն օգտագործել հետագա էքսպանսիայի համար, վտանգ կա նաեւ ԱՊՀ-ի համար: