7.07.2025
ՌԴ-ն կոչ է անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել. Զախարովա
26.10.2017
ՌԴ-ն կոչ է անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: Այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Ռուսաստանը ողջունում է կողմերի պատրաստակամությունը ակտիվացնել բանակցային գործընթացը և ձեռնարկել հավելյալ քայլեր , որոնք միտված կլինեն շփման գծում լարվածության նվազմանը:   «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ներկայումս քննարկում են կազմակերպչական հարցեր՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման համար»,- նշել է նա: Զախարովան նաև ափսոսանք է հայտնել, որ հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ. «Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել չլուծված հարցերի կարգավորման համար»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: