25.11.2024
Թուրքիայի խորհրդարանն առաջարկել է դյուրացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմը
prev Նախորդ նորություն

Star gazete. Ռուսաստանը նույնպես կպահանջի արտահանձնել Գյուլենի՞ն

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը զոհվել է անցած տարվա դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի ժամանակ զինված հարձակման հետևանքով: Սպանության մեղավորը ոստիկանության աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշն է եղել, ով սպանվել է հանցագործության վայրում ոստիկանության բացած կրակի ժամանակ: Այս մասին գրում է թուրքական Star gazete պարբերականը:

Ալթընթաշի կապերի հետաքննության ընթացքում միակ կասկածյալը Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպությունն է եղել:

Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ռուսական ինքնաթիռի խոցումից հետո խզման եզրին էին հայտնվել և նորից սկսել են կարգավորվել, բախվել են նոր ճգնաժամի:

Օդաչուները, ովքեր մասնակցել են ինքնաթիռի ոչնչացմանը, ձերբակալվել են FETÖ-ի հետ կապերի պատճառով: 2016 թ. օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բիզնեսի ներկայացուցիչների թուրք-ռուսական հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Պուտինը, FETÖ-ին մեղադրել է ինքնաթիռի ոչնչացումը կազմակերպելու մեջ. «Այսօր շատ ավելի հասկանալի է դառնում, որ FETÖ-ն և դրա հետևում կանգնած ուժերը մահափորձ են արել մեր երկրների հարաբերությունների դեմ»:

Թուրքիան, վստահության առկա մակարդակը պահպանելու մտադրություն ցույց տալով, ռուսական կողմին ներգրավել է հետաքննությանը: Համատեղ հետաքննության շրջանակներում ստացված նոր տվյալներն ամրապնդել են համոզմունքը, որ սպանությունը կատարվել է Գյուլենի հրահանգով:

Պարզվել է, որ մարդասպանի «ավագ եղբայրը» FETÖ-ի կառուցվածքում օգտագործել է ByLock հավելվածը:
Դատախազության հետաքննիչները, անվտանգության հարցերով կցորդը, արտակարգ իրավիճակների և դատաբժշկական ծառայության հարցերով նախարարության աշխատակիցները ռուսական պատվիրակության կազմում, ովքեր մի քանի օր առաջ Թուրքիա են այցելել, խորհրդակցություն են անցկացրել Անկարայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ և մանրամասն տեղեկություն են ստացել հետաքննության մասին:

Դեսպանի սպանությունից հետո Ալթընթաշն արաբերեն կարգախոսեր է բացականչել և փորձել է ուշադրությունը շեղել FETÖ-ից: Հետագայում ակնհայտ դարձավ, որ դա ընկալման ձևավորման գործողության մաս է եղել, որին FETÖ-ն դիմում է առավել հաճախ:

Սպանությունից երկու ամիս առաջ Ալթընթաշը նաև շփվել է «ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անձանց հետ, և կարգախոսերի միջոցով, որոնք նրան լիովին չեն հաջողվել, ձեռնարկվել է պատկերացում ստեղծելու փորձ, որ նա կապված է «Ալ-Քաիդայի» հետ:

Վերջին առկա տվյալներն են, որ դատախազությունը պարզել է, որ Ալթընթաշի նամակագրությունն էլեկտրոնային փոստով և սոցցանցերում ջնջվել է վիրտուալ ստեղծված հասցեից:

Ռուսական պատվիրակությունը վերականգնել է Ալթընթաշի համակարգչից ջնջված ֆայլերը: Պարզվել է, որ մարդասպան-ոստիկանի կոշտ սկավառակից ջնջվել է 2 ֆայլ Գյուլենի մասին հիշատակությամբ, 690 ֆայլ «Հիզմեսթ» բառով, մեկ ֆայլ, որում հիշատակվել է «Նուր Ջեմաաթին»:

Ռուսական պատվիրակության հետ համատեղ որոշում է ընդունվել դիմել հնդկական ընկերության, որն ունի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան կոտրել Ալթընթաշի մինչ այս չապակոդավորված հեռախոսի գաղտնաբառը:

Ներկայումս լավ հասկանալի է դառնում, թե որքան պրոֆեսիոնալ է իրականացվել այդ սպանությունը: Ինչպես 2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ, Կառլովի սպանության գործում ամերիկյան հատուկ ծառայությունները նորից կասկածի տակ են: Այդպես մտածելու հիմք են այն անձանց կապերը, ինչպիսին Ադիլ Օքսույզն է, Մեթին Տոպուզը, ամերիկյան ներկայացուցչությունների հետ, նաև այն, որ Հուսեյն Քորքմազը ՀԴԲ-ի օգնությամբ ԱՄՆ է փախել և ստացել է 50 000 դոլար:

Այսօր Ռուսաստանում այն կարծիքի են, որ ռուս դեսպանի սպանության հետևում FETÖ-ն է: Երբ հավաքվեն բոլոր ապացույցները, որ Կառլովի դեմ մահափորձը FETÖ-ն է իրականացրել, կբացվի պայքարի երկրորդ ճակատ Գյուլենին Թուրքիային արտահանձնման համար:

Հնարավոր է՝ Ռուսաստանը Թուրքիայից հետո նույնպես պաշտոնապես դիմի Գյուլենին արտահանձնելու հարցումով: