25.11.2024
Հարձակումների մասին Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայում հետաքննություն է սկսել
prev Նախորդ նորություն

Թուրքիայի խորհրդարանն առաջարկել է դյուրացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանն առաջարկել է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կցանկանայինք մեր երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու խնդրանքով հանդես գալ»,- ասել է նա ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Պակիստանում ընթացող ահաբեկչության դեմ պայքարի եւ փոխհամագործակցության հարցերին նվիրված առաջին տարածաշրջանային միջազգային համաժողովի շրջանակում:

Նա նշել է, որ վերջին տարում տուրիզմի ոլորտում մեծ հոսք է արձանագրվել: Նրա խոսքով՝ Ռուսաստանից տուրիստական հոսքը 4 մլն մարդուց անցել է:

«Երկկողմ հարաբերություններում 2019 թվականը հռչակվել է մշակույթի եւ տուրիզմի տարի»,- հիշեցրել է Ղահրամանը՝ հույս հայտնելով, որ այս փաստը կնպաստի 2 երկրների հարաբերությունների ամրապնդմանը: