Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի զարգացման և ժողովուրդների միջև կապերի խորացման համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Նա նշել է, որ ԲԹԿ–ն հնարավորություն է ստեղծում Լոնդոնից մինչև Պեկին անխափան երկաթգծային հաղորդակցություն ունենալ, փոխանցում է Anadolu–ն։Ըստ նրա, ԲԹԿ–ով առաջին փուլում տեղափոխվելու է մինչև մեկ միլիոն ուղևոր և 6.5 միլիոն բեռ`ժամանակի ընթացքում ԲԹԿ–ի հնարավորությունները կեռապատկվեն։