Նոյեմբերի կեսերին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Trend հաղորդմամբ, նա նշել է, թե հանդիպման վայրը դեռ չի որոշվել, բայց հայտնի է, որ հանդիպումներ կանցկացվեն երկու նախարարների հետ առանձին: