8.06.2025
Ալիևը կոչ է արել հակազդեցություն ցույց տալ հակաադրբեջանական քարոզչությանը
prev Նախորդ նորություն

Հակաահաբեկչական գործողություն Պանկիսի կիրճում

Վրաստանում մեկ մարդ է վիրավորվել, երեք կասկածյալ ձերբակալվել է Պանկիսի կիրճում երեկ գիշերվանից սկսված հակաահաբեկչական գործողության արդյունքում: Ձերբակալվածները կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ:

Ըստ հաղորդումների, վաղ առավոտյան հատուկջոկատայինները խուզարկություն են իրականացրել հիմնականում չեչեններով բնակեցված մի քանի գյուղերում, բնակիչներից մեկը, որ փորձել է դիմադրություն ցույց տալ, հրազենային վիրավորում է ստացել:

Հիշեցնենք, ավելի վաղ՝ անցած ամիս, Թբիլիսիի Իսանիի շրջանում անցկացված հատուկ գործողության ժամանակ սպանվել էր «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը՝ Ահմեդ Չատաևը:

Նախադրյալներ են ստեղծվել  հայ-վրացական գործընկերության նոր ուղղություններ նախանշելու համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին