22.04.2025
ՀՀ-Վրաստան սերտ փոխգործակցությունը լավագույն ձևն է արդյունավետ լուծումներ գտնելու համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարարին

Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանում ձերբակալել են պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևին: Նրան բերման են ենթարկել ոստիկանության Նարիմանովի շրջանի վարչության 17-րդ բաժանմունք, գրում է contact.az-ը:

Ձրեբակալության մասին հայտնել է նախկին նախարարի եղբայրը՝ Ռահաբ Գազիևը: «Ինձ զանգահարեցին 17-րդ բաժնից և ասացին, որ եղբայրս այնտեղ է պահվում»,-ասել է նա: Գազիևի ձերբակալության պատճառների մասին ոչինչ չեն ասել:

Իրավապաշտպանները, որոնք հավաքվել էին ոստիկանության բաժանմունքի մոտ, կարծում են, որ Ռագիմ Գազիևին կարող էին ձերբակալել նախօրեին youtube-ի Kanal-13 համացանցային հեռուստատեսության եթերում Իլհամ Ալիևի և նրա հոր՝ Հեյդար Ալիևի, հասցեին կոշտ քննադատության համար:

Իրավապահ մարմինները ոչ մի տեղեկություն չեն տրամադրում Գազիևի ձերբակալության մասին:

Հայացք Բաքվից. ԱՀԿ–ին անդամակցությունը թույլ կտա դիվերսիֆիկացնել Ադրբեջանի տնտեսությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան