22.04.2025
Հայացք Բաքվից. ԱՀԿ–ին անդամակցությունը թույլ կտա դիվերսիֆիկացնել Ադրբեջանի տնտեսությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. «Ուկրաինական սցենարը» Ադրբեջանում դժվար թե կիրառելի լինի

Վերջերս ՌԴ–ի Արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ն և նրանց դաշնակիցներն Ուկրաինայում «ժողովրդավարացման» գործընթացի տապալումից հետո սկսել են ԱՊՀ–ի երկրների համակարգերի ապամոնտաժումը։

Անդրադառնալով այն հարցին հնարավոր է արդյոք Ադրբեջանում «ուկրաինական սցենարի» կրկնությունը փորձագետ Միխայիլ Նեյժմակովը հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքական համակարգն Վիկտոր Յանուկովիչի օրոք և այսօրվա Ադրբեջանի համակարգը լրջորեն տարբերվում են։

«Ուկրաինական սցենարն ադրբեջանական հողում դժվար թե կիրառելի լինի։ Հնարավոր է, որ ԱՄՆ–ն և ԵՄ–ն ադրբեջանական գալիք ընտրություններում իրենց տոնայնությունը դարձնեն առևտրի առարկա։ Դա արևմտյան տերությունների սիրելի մարտավարությունն է»,–հավելել է նա։

Ռուսաստանցի բլոգերի անունը հանվել է Ադրբեջանի «սև ցուցակից»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան