9.05.2026
Բաքվում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար
06.12.2017
Բաքվում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Կանալ-13-ի տնօրեն Ազիզ Օրուջևի գործով դատավարության ընթացքում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար:Դատախազը հայտարարել է, թե եղբայրներ Անար և Ազիզ Օրուջևները խախտել են Դրամաշնորհների մասին օրենքը՝ խոշոր գումարներ են կանխիկացրել, հանելով «Մեդիաների հետազոտման կովկասյան կենտրոն» ՈԿԿ հաշվից, գրում է contact.az-ը:Դատախզն ասել է, որ օտարերկրացի դոնորների հետ դրամաշնորհային պայմանագրերը չեն գրանցվել արդարադատության նախարարությունում, wusti պայմանագիրը չի կարող դրամաշնորհ համարվել, իսկ միջոցներն օգտագործվել են շահույթ ստանալու համար, չեն վճարվել հարկերը:Ըստ դատախազի, Ազիզ Օրուջևի մեղքը դատարանում ամբողջապես ապացուցվել է: Նա հորդորել է դատարանին դատապարտել լրագրողնին 7 տարվա բանտարկության և զրկել նրան 3 տարվա ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: