26.11.2024
Լապշինը 2018 թվականը հայտարարում է Ադրբեջանին պատժելու տարի
prev Նախորդ նորություն

Թուրքիան գյուլենական լինելու մեջ մեղադրվող 172 դասախոսների ձերբակալման որոշում է կայացրել

Ստամբուլում գյուլենականների համալասարան համարվող եւ հեղաշրջման փորձից հետո փակված Ֆաթիհի համալսարանի 172 դասախոսների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Թուրքական Superhaber կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում Ստամբուլի ոստիկանությանը հրահանգել է ձերբակալել գյուլենականների հաղորդակցության միջոց հանդիսացող բջջային ByLock հավելված օգտագործող դասախոսների։

Նշվում է, որ 172 դասախոսների նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Նրանք բոլորը աշխատել են հեղաշրջման փորձից հետո փակված գյուլենականներին պատկանող Ֆաթիհի համալսարանում։