7.02.2026
Զիյադով. Անակլիան և Բաքուն` մեկ թունելի երկու դռներն են
29.11.2017
Զիյադով. Անակլիան և Բաքուն` մեկ թունելի երկու դռներն են

Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի գլխավոր տնօրեն Թալեհ Զիյադովը անդրադարձել է Բաքվի նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգստի միջև ստորագրված համաձայնագրի մասին։Նա նշել է, որ Անակլիան և Բաքուն` թունելի ելքերն են, արևմտյան մասում` Անակլիան է, իսկ աևելյան մասում`Բաքուն։Ըստ նրա, այդ համաձայնագիրը կակտիվացնի Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ու կավելացնի ապրանքաշրջանառությունը Չինաստանից, Ղազախստանով, Ադրբեջանով ու Վրաստանով դեպի Եվրոպա։Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգիստների միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է Թալեհ Զիյադդինովը, իսկ վրացական կողմից՝ Լեվան Ախվելդիանին: Փաստաթուղթը ենթադրում է երկու նավահանգիստների միջև տեղեկատվությունների փոխանակում, ապրանքաշրջանառության մեծացում և համագործակցության ընդլայնում: