Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունն առաջարկել է ավելացնել տուգանքների չափն ապօրինի ներգաղթյալներին բնակելի տարածք և տրանսպորտ տրամադրելու համար: Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը: Պատժի խստացում է սպառնում նաև միջնորդներին, որոնք օգնում են ապօրինի ներգաղթյալների համար անօրինական փաստաթղթեր ձևակերպել: Համապատասխան օրինագծի ընդունման դեպքում անօրինական ծառայություններ տրամադրելու համար քաղաքացիները կվճարեն 2 հազարից 5 հազար ռուբլի (այժմ տուգանքը չի գերազանցում 4 հազար ռուբլին), իսկ ընկերությունները՝ 400 հազարից 500 հազար ռուբլի (այժմ 200-300 հազար ռուբլի է): Սպասվում է, որ այսօր Պետդումայի պետական շինարարության հարցերով հանձնաժողովն իր նիստում կքննարկի կառավարության օրինագիծը: