27.11.2024
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Ադցախի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում

Հունվարի 16-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։


Ինչպես հայտնում է Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։


Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։