29.04.2025
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Ադցախի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ռուսական ՄիԳ-29 կործանիչները որսացել են պայմանական հակառակորդի թիրախները

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռազմական ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուներն ուսումնամարզական թռիչքների ժամանակ իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների որսում:


ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզումների ժամանակ օդաչուները զույգերով եւ օղակներով օդում գործողություններ են մշակել արագընթաց թիրախները որսալու բարդ պիլոտավորման տարրերով:


Թռիչքների ընթացքում օդաչուները մշակել են նշված թիրախների որոնման, դրանց ուղղությամբ պայմանական հրթիռների կիրառման եւ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում խախտող օդանավերի հարկադիր վայրէջքի իրականացման հարցերը:


Մարզումները, որոնց մասնակցել են մոտ 50 զինծառայողներ եւ ավելի քան 20 միավոր ռազմական ու ավիացիոն տեխնիկա, բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների համագործակցությամբ՝ մոտոհրաձգային միավորման շահերի շրջանակում:

Իրանի տարածքով ապրանքների տարանցման 13 տոկոսանոց աճ է արձանագրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ