27.11.2024
ՀՀ-ում ռուսական ՄիԳ-29 կործանիչները որսացել են պայմանական հակառակորդի թիրախները
prev Նախորդ նորություն

Իրանի տարածքով ապրանքների տարանցման 13 տոկոսանոց աճ է արձանագրվել

Իրանի մաքսային ու տարանցման վարչության վերահկսման գրասենյակի պատասխանատուն հայտարարել է, որ իրանական 1396 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում, երկրի տարածքով ապրանքների տարանցման ծավալները 13 տոկոսանոց աճ են ունեցել»:

Հոսեյն Սալարին ասել է, որ «իրանական ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին մաքսային վարչության կողմից ավելի քան հարյուր երկրի ապրանքների տարանցումը կատարվել է սմարթ էլեկտրոնային սարքերի միջոցով»:

Դրական որակելով ապրանքների տարանցման ծավալների ավելացումը, Սալարին ասել է. «Արտասահմանյան տարանցման ծավալները կազմել են 8,267,953 տոննա ՝ արձանագրելով 13 տոկոսանոց աճ: Արտասահմանյան տարանցման մեծացումը խթանելու է Իրանի ցամաքային ու ծովային տրանսպորտի զարգացմանը»:

Հոսեյն Սալարիի հավաստմամբ՝ վերահսկման բաժնում ևս Իրանը հաջող աշխատանք է կատարել ՝ սահմաններում կիրառելով GPS և X-RAY տարբեր ծրագրեր: