Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Հիշեցնենք, որ 2017 թ-ի հուլիսի վերջին պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Նա հայտարարել էր, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է։ Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձ էին կատարել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի ու քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։