26.11.2024
Ադրբեջանն ընդունեց իր զինծառայողի զոհվելու փաստը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանցի զբոսաշրջիկներն ամանորին ՀՀ–ում շատ միջոցներ են ծախսել. հետազոտություն

Հայաստանն ընդգրկվել է հինգ երկրների ցանկում, որտեղ ամանորյա տոների ընթացքում ռուսաստանցի զբոսաշրջիկները ծախսել են ամենից շատ միջոցներ: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են «Յանդեքս. Դենգի» ծառայության մասնագետները:

Աղբյուրի համաձայն, մասնագետները վերլուծել են «Յանդեքս» դրամական փոխանցումների ծառայության ավելի քան 600 հազար պլաստիկ քարտերի տվյալներ: Արդյունքում նրանք պարզել են, որ Ամանորյա տոներին ռուսաստանցիների ուղևորության ընթացքում մեկ տրանսակցիայի ամենամեծ միջին գումարներն արձանագրվել են Միացյալ Արաբական Էմիրություններում: Այնտեղ զբոսաշրջիկները միջին հաշվով միանվագ ծախսել են 6670 ռուբլի:


Երկրորդ տեղում է Ավստրիան`մոտ 4 605 ռուբլի: Թայլանդ`4559 ռուբլի: Առաջատարների հնգյակում են նաև Հայաստանը և Գերմանիան: Այդ երկրներում հանգստացողները միանվագ վճարել են համապատասխանաբար 3953 և 3708 ռուբլի: