ՌԴ ԱԳՆ-ում նշել են «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի շինարարության պայմանները
«Թուրքական հոսք» գազամուղի երկրորդ ճյուղը կկառուցվի միայն Եվրահանձնաժողովի կողմից ամուր երաշխիքների դեպքում, Ռուսաստանը պատրաստ է քննարկել երթուղիները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թուրքական հոսքը», որը կարող է ձգվել մինչեւ Եվրոպա՝ դրա առայժմ առաջին ճյուղը, կառուցվում է անմիջապես Թուրքիայի սպառողների համար: Եվ երկրորդը կկառուցվի միայն այն դեպքում, եթե մենք Եվրահանձնաժողովից կոնկրետ երաշխիքներ ստանանք առ այն, որ նրանք նույնը չեն անի, ինչ արեցին Բուլղարիայի հանդեպ «Հարավային հոսքի» դեպքում, որն այժմ պատրաստ է քննարկել «Թուրքական հոսքի» երկրորդ հատվածի ընդունումն իր մոտ»,- ամենամյա առաջին մեծ ասուլիսի ժամանակ նշել է Լավրովը:
«Մենք պատրաստ կլինենք ցանկացած տարբերակի, որը, սակայն, 100 տոկոսով կերաշխավորվի Եվրահանձնաժողովի կողմից եւ չի տապալվի»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: